Բարի գալուստ EFES 50 WAVES դինամիկ և մրցակցային ծրագիր, որը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել իրենց մասնագիտական ուղին վաճառքներում և դառնալ ոլորտի իրական պրոֆեսիոնալներ։
Սա պարզապես աշխատանք չէ։ Սա քո հնարավորությունն է հաջողության հասնելու կյանքում։

Պատրա՞ստ ես փոխել կարիերայիդ ընթացքը


Ի՞ՆՉ Է EFES 50 WAVES-Ը
EFES 50 Waves-ը աշխատանքի ընդունման ծրագիր է, որի ընթացքում հնարավորություն կստանաս սովորել վաճառքի տեսական և գործնական գիտելիքները ոլորտի լավագույն մասնագետներից։ Ծրագիրը նրանց համար է, ովքեր ցանկանում են սկսել իրենց կարիերան զրոյից, բացահայտել վաճառքների հմտությունները և սահմանել ոլորտի զարգացման նոր ուղին։
Դու պարզապես «տեսություն» չես սովորելու։Դու կսովորես աշխատել ինչպես իրական պրոֆեսիոնալ։

Ի՞նչ կստանամ ծրագրին դիմելով
վաճառքի գիտելի քներ և հմտություններ
նոր սկիզբ կարիերայում՝ անհատականացված զարգացման պլանով
բարձր եկամտաբերությամբ աշխատանք ԷՖԵՍ-ում
հիշարժան փորձառություն, նոր նեթվորք և նոր մարտահրավերներ

Ի՞նչ ձևաչափով է իրականացվելու ծրագիրը
Ծրագիրն իր մեջ ներառում է գործնական և տեսական դասընթացներ, մենթորական ծրագրեր:
-
Մրցութային ընդունելություն
-
Ընտրված թեկնածուների անմիջապես աշխատանքի ընդունում
-
Աշխատանքի ընդունվելուն պես 4 շաբաթյա ուսուցում
-
Արդյունքների վրա հիմնված եկամուտ
Ինչպես է ընթանում գործընթացը՝
-
Լրացված հայտերի արդյունքներով նախնական դիտարկման փուլում ընտրված թեկնածուները սեղմ ժամկետներում կհրավիրվեն Ընկերություն՝ թեստավորման փուլին մասնակցելու նպատակով։ Մասնակիցները կստանան զանգ և էլեկտրոնային նամակ՝ հետագա քայլերի և մանրամասների վերաբերյալ։
-
Թեստավորման փուլի արդյունքներով լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցներին ԷՖԵՍ ԱՓԲԸ-ի կողմից կներկայացվի աշխատանքի առաջարկ։
⚠️Ընտրված թեկնածուներն անմիջապես կընդունվեն աշխատանքի ԷՖԵՍ-ում։
-
Աշխատանքի ընդունման առաջին իսկ օրերից մեկնարկում է 4-շաբաթյա ուսուցման փուլը, որից հետո սկսվում է վաճառքի ակտիվ գործունեությունը։
EFES 50 Waves-ը պարզապես մուտք չէ մասնագիտություն։Սա ընտրություն է, որից հետո Դուք դառնում եք թիմի անդամ և սկսում գումար վաստակել։Եթե պատրաստ եք ընդունել այս մարտահրավերը, կարող եք լրացնել ստորև հայտը:
Ովքե՞ր կարող են մասնակցել ծրագրին
Ծրագրին կարող են միանալ՝ ուսանողներ, շրջանավարտներ, սկսնակներ ու նույնիսկ նրանք, ովքեր ուզում են ամբողջությամբ փոխել իրենց կարիերան ու մտնել վաճառքի աշխարհ։
Սա քո տեղն է, եթե դու՝
-
Հեշտ ես մտնում շփման մեջ
-
Քեզ մոտիվացնում է մրցակցությունն ու «խաղի մեջ» լինելը
-
Քեզ մոտիվացնում է տեսանելի արդյունքն ու դրա դիմաց եկամուտը
Մեր արժեքները


