
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Խորհրդի նախագահ
Ջորջիո Կալլեգարի
Ծնվել է 1959թ. սեպտեմբերի 22-ին:
Ջիորջիո Կալլեգարին ունի ապահովագրական ընկերությունների կառավարման հարուստ միջազգային փորձ:

Խորհրդի անդամ
Մասիս Վարդանյան
Ծնվել է 1989թ. հոկտեմբերի 19-ին:
Մասիս Վարդանյանը Չարտերացված ֆինանսական վերլուծաբանների ինստիտուտի անդամ է և ունի ապահովագրական և ֆինանսական ոլորտի փորձ:

Խորհրդի անդամ
Մխիթար Մելիք-Շահնազարյան
Ծնվել է 1985թ. մարտի 30-ին:
Մխիթար Մելիք-Շահնազարյանը ունի զբոսաշրջության ոլորտի փորձ և առանձնանում է իր հաճախորդակենտրոն մոտեցմամբ:

Խորհրդի անդամ
Տիգրան Փինաջյան
Ծնվել է 1984թ. հունիսի 12-ին:
Տիգրան Փինաջյանը ՀՀ Փաստաբանների պալատի անդամ է և ծավալում է իրավաբանական խորհրդատվության գործունեություն:
.png)
Խորհրդի անդամ
Վարդան Արամյան
Ծնվել է 1975թ. դետեմբերի 4-ին։
Վարդան Արամյանը հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու է և ՀՀ ֆինանսների նախկին նախարար։

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ
ԿԱԶՄԸ

Գլխավոր գործադիր տնօրեն
Արևշատ Մելիքսեթյան
Ծնվել է 1983թ. Օգոստոսի 10-ին։
Արևշատ Մելիքսեթյանն ավելի քան 20 տարի ՀՀ ապահովագրական շուկայի զարգացումն ապահովող հիմնական անձանցից մեկն է։

Գլխավոր գործադիր տնօրենի առաջին տեղակալ/Ֆինանսական տնօրեն
Վարդան Գևորգյան
Ծնվել է 1988թ. հուլիսի 25-ին։
Վարդան Գևորգյանն ունի ապահովագրության ոլորտում ֆինանսների հարուստ փորձ և կառավարել է հաշվապահական, ֆինանսական, ՏՏ և իրավաբանական թիմեր։

Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ/Կորպորատիվ բիզնեսի տնօրեն
Լիլիթ Շմավոնյան
Ծնվել է 1980թ. դեկտեմբերի 25-ին:
Լիլիթ Շմավոյանը արդեն 25 տարի է ինչ իր աշխատանքային էթիկայի շնորհիվ զարգացնում է ՀՀ ապահովագրության շուկան:

Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ/Զարգացման տնօրեն
Իրինա Արությունովա
Ծնվել է 1982թ. հուլիսի 15-ին:
Իրինա Արությունովան Չարտերացված ապահովագրողների ինստիտուտի դիպլոմակիր է և վերաապահովագրության փորձառու մասնագետ:

Գլխավոր հաշվապահ
Քնար Պետրոսյան
Ծնվել է 1988թ. ապրիլի 2-ին:
Քնար Պետրոսյանը Association of Chartered Certified Accountants (ACCA)-ի անդամ է և ունի աուդիտի և հաշվապահության հարուստ փորձ:

Ներքին աուդիտի ղեկավար
Ադրինե Թումանյան
Ծնվել է 1990թ. օգոստոսի 27-ին:
Ադրինե Թումանյանը փորձառու ներքին աուդիտոր և խորհրդատու է, նաև Ներքին աուդիտորների ինստիտուտի անդամ է:

Պատասխանատու ակտուար
Ռաֆայել Ավագյան
Ծնվել է 1999թ. հունվարի 3-ին:
Ռաֆայել Ավագյանը ԱՊՊԱ համակարգի գների ազատականացման գործընթացի ակտիվ մասնակիցներից է:

Ռիսկերի պատասխանատու
Կոնստանտին Ցոյ
Ծնվել է 1990թ. ապրիլի 9-ին:
Կոնստանտին Ցոյն ունի ֆինանսական համակարգի հարուստ փորձ և կատարել է ինչպես խորհրդատվական, այնպես էլ ֆինանսավորման բնույթի նախագծեր: