INSURANCE UNIVERSE
Ի՞ՆՉ Է INSURANCE UNIVERSE-Ը
Insurance Universe-ը ԷՖԵՍ Ապահովագրական ընկերության կողմից ստեղծված ուսանողական ծրագիր է, որը միտված է Ձեզ տեղափոխել ապահովագրական տիեզերք
ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ
Ծրագիրը նախատեսված է բոլոր այն ուսանողների համար, ովքեր՝
-
հետաքրքրված են ապահովագրությամբ, վաճառքներով, ֆինանսներով, կիբեռանվտանգությամբ, մարքեթինգով և թվային գործիքներով
-
ուզում են դուրս գալ իրենց հարմարավետության սահմաններից, թռչել իրենց երազանքների հետևից և ձեռք բերել անծայրածիր նոր գիտելիքներ
ԾՐԱԳՐԻ ՊԼԱՆ
-
Դասական ապահովագրության տրանսֆորմացիան
-
Ապահովագրության թրենդային պրոդուկտներ․ embedded insurance, insuretech և վարքագծային տնտեսագիտության (Behavioral economics)
-
Մանրածախ Վաճառքներն ապահովագրությունում/Հաջողակ վաճառող
-
Ինչպես հաճախորդի համար դառնալ վստահելի գործընկեր՝ ապահովագրության հատուկ տեսակների օրինակով
-
Առողջապահություն․ թրենդերը և ապահովագրության ազդեցությունը բարեկեցության վրա
-
Assistance ծառայությունը որպես ապահովագրության լոկոմոտիվ
-
Ապահովագրությունը սահմաններից դուրս․ վերաապահովագրություն
-
Կիբեռանվտանգություն
-
Ընկերության ֆինանսական կառավարում
-
Բրենդինգ, դիրքավորում և մարքեթինգային ռազմավարություն
Ի՞ՆՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՍՏԱՆԱՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՎ ԾՐԱԳՐԻՆ
Մասնակցելով ծրագրին՝
-
կծանոթանաք ոլորտի գիտակների հետ
-
ձեռք կբերեք նոր ու բազմակողմանի գիտելիքներ
-
կստանաք կարիերայում առաջին քայլեր կատարելու և աճելու հնարավորություն
ՈՐՔԱ՞Ն Է ՏԵՎԵԼՈՒ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ
Ծրագիրը տևելու է մեկ ամիս՝ կազմված տեսական և գործնական մասերից: Շաբաթական անցկացվելու է երկու անգամ, երեկոյան ժամերին՝ ժ․18:15-20:00:
Ծրագրին մասնակցել ցանկացողները մինչև 2024թ․ սեպտեմբերի 22-ը կարող են իրենց ինքնակենսագրականներն (CV) ուղարկել hr@efes.am էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով Insurance Universe, կամ լրացնել ստորև դիմում հայտը։
Ծրագրին մասնակցությունն իրականացվելու է մրցութային կարգով։ Ծրագրի ավարտին ուսանողներն անցնելու են թեստավորում և ըստ արդյունքների՝ տրվելու են հավաստագրեր: