top of page
Search
  • Writer's pictureEFES

«ԷՖԵՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԲԸ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ

Updated: Mar 31





«ԷՖԵՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականի հուլիսին։ Ընկերության հիմնադրման շարժառիթներից մեկը Հայաստանի Հանրապետությունում նոր և ավելի բարձր մակարդակի ապահովագրական ծառայությունների մատուցումն է և միջազգային լավագույն ստանդարտների, փորձի կիրառումը։ Ընկերության հիմնադիրները Հայաստանի Հանրապետությունում իրենց բազմամյա փորձի հիման վրա նախաձեռնել են ապահովագրական ընկերության հիմնադրումը՝ վստահ լինելով հաջողության և երկարամյա գործունեթյան ծավալման մեջ։ ՀՀ տնտեսության և ապահովագրական շուկայի շարունակական զարգացումը նախադրյալներ են ստեղծում այս ոլորտում բիզնես գործունեթյան ծավալման, ինչպես նաև հեռանկարում միջազգային կապիտալի ներհոսքի ապահովման համար, որն իր հերթին նոր շունչ և խթան կհանդիսանա ՀՀ ապահովագրական շուկայի զարգացման։


«ԷՖԵՍ»-ի հիմնադիրները և աշխատանքային խումբը կանգնած են ՀՀ ապահովագրական շուկայի ձևավորման ակունքներում: Թիմը ստեղծել և տարիներ շարունակ սպասարկել է երկրի ամենամեծ և ամենաբազմազան ապահովագրական պորտֆելը:

Ֆինանսական ոլորտի փոփոխված մարտահրավերների պատասխանն էր ստեղծել նոր ապահովագրական ընկերությունը, որը կդիտարկի թվայնացումը ոչ թե ռիսկ, այլ հնարավորություն և հաճախորդին կդնի իր գործունեության կենտրոնում:

«ԷՖԵՍ»-ի գերնպատակն է զարգացնել ապահովագրության մշակույթը Հայաստանում: Փորձը ցույց է տալիս, որ պարտադիր պահանջ չլինելու պարագայում, մարդիկ շատ հազվադեպ են օգտվում ապահովագրական ընկերությունների մատուցած ծառայություններից, ինչը հիմնականում կապված է հանրամատչելի նյութերի սակավությամբ: «ԷՖԵՍ»-ի համարձակ նախաձեռնությունն է տալ հանրությանը անհրաժեշտ գործիքները՝ խելացի և գիտակցված ֆինանսական որոշումներ կայացնելու համար:

0 comments

コメント


bottom of page