ԱՊՊԱ
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում ԱՊՊԱ համակարգը ներդրվել է 2011 թվականին։ Ավտոտրանսպորտային միջոց շահագործողները այդ տարվանից սկսած մեքենան շահագործելու համար պարտադիր պետք է ունենան գործող ԱՊՊԱ պայմանագիր։
Ավտոտրանսպորտային պատահարի դեպքում հնարավոր է պատճառվել հետևյալ վնասները․
-
Մեղավոր ավտոտրանսպորտային միջոցին, վերջինիս վարորդին, ուղևորներին, վերջիններիս պատկանող գույքին,
-
Անմեղ ավտոտրանսպորտային միջոցներին, վերջինիս մեջ գտնվող վարորդին և ուղևորներին և վերջիններիս պատկանող գույքին,
-
Անցորդներին, հետիոտնին,
-
Կենդանիներին,
-
Այլ գույքի, օրինակ՝ խանութներին, սյուներին, արգելապատնեշներին, դարպասներին և այլն։
ԱՊՊԱ պայմանագիրը ծածկում է վերոնշյալ բոլոր ծախսերը, բացառությամբ մեղավոր մեքենայի և դրա վարորդին պատճառված վնասները, ինչպես նաև վարորդի ընտանիքի անդամների գույքային վնասները։ Օրինակ, եթե որևէ անձ իր մեքենայով հարվածի իր եղբոր մեքենային, ապա եղբոր մեքենայի վնասը ենթակա չի լինի հատուցման ԱՊՊԱ պայմանագրիշրջանակներում:
Այսպիսով, ԱՊՊԱ պայմանագիր ունենալու դեպքում․
-
Մեղավոր սեփականատերը (վարորդը) իր ապահովագրական ընկերության միջոցով հնարավորություն կունենա փոխհատուցել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երրորդ անձանց (հետիոտն, ուղևորներ, այլ վարորդներ) պատճառած վնասները,
-
Տուժողը կստանա անձնական վնասների (առողջության վերականգնման ծախսերի, չստացված աշխատավարձի, մահվան ծախսերի) և գույքային վնասների (մեքենա և այլ գույք) հատուցում։
Մեղավոր մեքենայի վնասները հնարավոր է հատուցվի կամավոր տեսակի ապահովագրության պայմանագրի ներքո, որին անվանում են ԿԱՍԿՈ։
ԱՊՊԱ պայմանագիրը պարտադիր է բոլոր անիվավոր տրանuպորտային միջոցների համար, այդ թվում`
-
մարդատար ավտոմոբիլներ
-
բեռնատարներ
-
ավտոբուսներ, միկրոավտոբուսներ
-
մոտոցիկլետներ
-
քարշակներ
Ապահովագրությունը չի տարածվում հեծանիվների, մոպեդների, որոշ տեսակի շինարարական և գյուղատնտեսական տեխնիկայի, ոչ ընդհանուր ճանապարհներով տեղափոխվող զինտեխնիկայի, գոլֆի դաշտում շահագործվող մեքենաների, և այլն նմանատիպ տրանսպորտային միջոցների համար։
ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 3 ամիս ժամկետով, բացառությամբ «տարանցիկ փոխադրում» և «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմներով, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների առևտրով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից վաճառքի համար Հայաստանի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող տրանսպորտային միջոցների, որոնց վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 10 օր ժամկետով:
ԱՊՊԱ պայմանագրի ներքո հատուցման առավելագույն չափերն են․
անձնական վնասների դեպքում`
-
մեկ ապահովագրական պատահարի համար 33 000 000 ՀՀ դրամ,
-
յուրաքանչյուր տուժողի համար` 3 300 000 ՀՀ դրամ,
գույքային վնասների դեպքում`
-
մեկ ապահովագրական պատահարի համար 18 000 000 ՀՀ դրամ,
-
յուրաքանչյուր տուժողի համար` 1 800 000 ՀՀ դրամ։
Օրինակ, եթե մեղավորը վնաս է տուժողի մեքենային՝ պատճառելով 500,000 դրամի վնաս, ամբողջ վնասը կհատոցվի ԱՊՊԱ պայմանագրի ներքո։ Եթե մեղավորը պատճառում է 3,000,000 ՀՀ դրամի վնաս, ապա ԱՊՊԱ պայմանագիրը կհատուցի 1,800,000 ՀՀ դրամ, իսկ մնացած 1,200,000 ՀՀ դրամը մեղավորը պետք է հատուցի իր անձնական միջոցների հաշվին։ Այսպիսի սցենարից ուսափելու համար կարող եք նախօրոք ձեռք բերել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության կամավոր ապահովագրության (ԱՊԿԱ) պայմանագիրը:
Ի՞ՆՉ ԱՆԵԼ ԱՊՊԱ ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ - ԱՊՊԱ պատահարի ուղեցույց
Ի՞ՆՉ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ Է ՏՐՎՈՒՄ ԱՊՊԱ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ - ԱՊՊԱ հատուցումների ժամկետներ
2023 թվականի Ապրիլի 1-ից սկսած Հայաստանում ԱՊՊԱ սակագները ազատականացվել են, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն ինքն է որոշում ԱՊՊԱ ապահովագրավճարի հաշվարկման մեթոդաբանությունը և սակագնի վրա ազդող գործոնները։
Ապահովագրավճարի չափը կախված է․
-
Ավտոմեքենային վերաբերող ցուցանիշներից՝ մակնիշ, տիպար, թափքի տեսակ, շարժիչի հզորություն, արտադրության տարեթիվ, արտադրության երկիր, գրանցման երկիր և այլն
-
Ապահովադրին վերաբերող ցուցանիշներից՝ տարիք, քաղաքացիություն, վարորդական պատմություն, պատահարների պատմություն և այլն
-
Պայմանագրի ժամկետից
Վերոնշյալ գործոններից ելնելով ձևավորվում է Ռիսկի 23 Խումբ, որոնց համար սահմանվում են հետևյալ սակագները․
Ռիսկի Խումբ Բազային Ապահովագրավճար
ՌԽ1 15,000 | ՌԽ9 38,000 | ՌԽ17 65,500 |
ՌԽ2 15,500 | ՌԽ10 41,500 | ՌԽ18 69,000 |
ՌԽ3 18,000 | ՌԽ11 44,500 | ՌԽ19 72,500 |
ՌԽ4 21,500 | ՌԽ12 48,000 | ՌԽ20 76,000 |
ՌԽ5 24,500 | ՌԽ13 51,500 | ՌԽ21 79,500 |
ՌԽ6 28,000 | ՌԽ14 55,000 | ՌԽ22 83,000 |
ՌԽ7 31,000 | ՌԽ15 58,500 | ՌԽ23 86,500 |
ՌԽ8 34,500 | ՌԽ16 62,000 |
Հիմնական ապահովագրավճարի առավելագույն սահմանաչափը 41,000 ՀՀ դրամ է, իսկ նվազագույն սահմանաչափը՝ 35,260 ՀՀ դրամ։
Պայմանագրի ժամկետից կախված գործում են կարգավորիչ գործակիցներ։ Ապահովագրավճարի վրա ազդող կարևորագույն գործոններից է նաև Ապահովադրի Բոնուս-Մալուս դասը, որի հաշվարկման մեթոդաբանությանը կարող եք ծանոթանալ այստեղ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ ԱՊՊԱ Պայմանագրերի Առցանց ձեռքբերման դեպքում հնարավոր է խնայել 14% արժեքից։
Իրավաբանական անձ ապահովադիրների դեպքում ապահովագրավճարը վճարվում է միանվագ կամ տարաժամկետ, իսկ Ֆիզիկական անձ ապահովադիրների դեպքում՝ միանվագ, պայմանագրի կնքման պահին։
Տարաժամկետ վճարման դեպքում ապահովագրավճարը կարող է վճարվել կիսամյակային, եռամսյակային, կամ Ապահովագրողի ու Ապահովադրի պայմանավորվածությամբ այլ պարբերականությամբ։
Պայմանագիրը կնքելիս անհրաժեշտ է ներկայացնել.
-
տրանսպորտային միջոցի (ՏՄ) սեփականատիրոջ անձնագիրը, սոցիալական քարտը
-
ՏՄ-ի հաշվառման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը) կամ մաքսային հայտարարագիրը (ներմուծման դեպքում) կամ առքուվաճառքի պայմանագիրը, եթե ՏՄ-ի սեփականատերը հաշվառման վկայագրում նշված անձը չէ
-
լիազորագիր և լիազորված անձի անձնագիրը, եթե Ապահովադրի անունից պայմանագիրը կնքելու է լիազորված անձը:
Եթե Դուք հանդիսանում եք «ԷՖԵՍ» ԱՓԲԸ հաճախորդը, ապա ԱՊՊԱ պայմանագիրը վերակնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն այն փաստաթղթերը, որոնցում տեղի են ունեցել փոփոխություններ:
ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
ԻՆՉՊԵ՞Ս ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԱՊՊԱ ՊԱՅԱՄԱՆԱԳԻՐ
ԱՊՊԱ պայմանագիր ձեռք բերելու համար պարզապես անհրաժեշտ է.
Ձեռք բերել առցանց
Զանգահարել 010 59 21 21 հեռախոսահամարով:
Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՔ ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ
Եթե Դուք տրանսպորտային պատահարի մասնակից եք, որի փաստով ներկայացվել է դիմում ապահովագրական ընկերությանը, և համաձայն չեք Ձեր ստացած որոշման հետ (վնասի չափ, մեղավորություն և այլն), ապա կարող եք համապատասխան ընթացակարգով բողոքարկել այն:
Որոշումը ստանալուց հետո 5 օրյա ժամկետում կարող եք դիմել ապահովագրական ընկերություն լրացուցիչ կամ կրկնակի (անցկացվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից) փորձաքննության: Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ կրկնակի փորձաքննությունը նախատեսում է Ձեր կողմից վճարման կատարում, իսկ լրացուցիչ փորձաքննությունն անվճար է:
Լրացուցիչ փորձաքննության դիմում