Ապահովագրական ծածկույթ
Autocare Total Loss-ը ամբողջական կորստի ապահովագրության պրոդուկտն է։ Այն իր բնույթով Հայաստանում առաջին և դեռևս միակ պրոդուկտն է, և առաջարկվում է միայն ԷՖԵՍ-ում։
Autocare Total Loss պրոդուկտը բաղկացած է 2 փաթեթից
Հատուցման ենթակա են ստորև թվարկված ռիսկերը՝
Ամբողջական կորուստ է համարվում, եթե մեքենան գողացվել է, կամ մեքենայի վնասի վերանորոգումը գերազանցում է շուկայական արժեքի 80%-ը:
Եթե վերանորոգման ծախսերը չեն գերազանցում մեքենայի շուկայական արժեքի 80%-ը, ապա վնասը չի համարվում ամբողջական կորուստ և չի հատուցվում։
Ապահովագրավճարը կազմում է Ապահովագրական գումարի 0,3%, բայց ոչ պակաս, քան տարեկան 30,000 ՀՀ դրամ։
Չհատուցվող գումարը սահմանվում է ապահովագրական գումարի 10%-ի չափով։
Ապահովագրությունն իրականացվում է մեքենայի շուկայական արժեքի չափով, լրիվ արժեքով:
Կամավոր (ԱՊԿԱ) պատասխանատվություն
Հատուցվում է տրանսպորտային միջոցի օգտագործման ժամանակ ՃՏՊ-ի արդյունքում այլ անձանց կյանքին, առողջությանը և/կամ գույքին հասցված վնասը, որը հիմք է հանդիսացել տուժած անձանց կողմից ՏՄ սեփականատիրոջ նկատմամբ վնասի հատուցման պահանջ ներկայացնելուն:
Վարորդի և ուղևորների ապահովագրություն
Վարորդի և ուղևորների ապահովագրություն ՃՏՊ-ի հետևանքով տեղի ունեցած դժբախտ պատահարներից` բժշկական ծախսեր, ապահովագրված անձի մահ, ապահովագրված անձի հաշմանդամություն:
Roadcare Assistance
Roadcare Assistance փաթեթը իր բնույթով ավտոմեքենայի հետ կապված տարբեր ծառայությունների մատուցման, կամ այլ կերպ ասած՝ աջակցության / ասսիսթանս փաթեթ է։
300,000 դր․ Առավելագույն հատուցման չափ
-
Մեքենայի տարհանում/էվակուացիա
-
Վարորդի և ուղևորների տեղափոխություն վթարի վայրից մինչև նպատակակետ (ՀՀ տարածքում)
-
Շարժական վուլկանացում
-
Վառելիքի առաքում
-
Էլեկտրասնուցման կարգավորում
-
Սթափ վարորդ
-
Այլ
Ինչպե՞ս է վճարվում ապահովագրավճարը
Ամսական
Կիսամյակային
Եռամսյակային
Միանվագ
Ի՞նչ անել պատահարի դեպքում
01
Պատահարից հետո մի՛ տեղաշարժեք ավտոմեքենան, նույնիսկ եթե վնասը նոր եք նկատել,
03
Արագ Արձագանքման Ծառայությունը կամ օպերատիվ անձնակազմը կմոտենա դեպքի վայր, կամ կսպասարկի հեռավար՝ կախված պատահարի բարդությունից,
02
Անմիջապես կա՛պ հաստատեք 010 700 800 շուրջօրյա հեռախոսահամարով, հետևե՛ք մեր փորձագետի ցուցումներին,
04
Մասնագետի վերջնական ցուցումից հետո կավարտվի պատահարի սպասարկումը և 2 աշխատանքային ժամվա ընթացքում կկազմակերպենք հաջորդ քայլերը։
-
Ինչպե՞ս կարող եմ կնքել պայմանագիր:Հարգել՛ի հաճախորդ, ճամփորդության ապահովագրության պայմանագիր կարող եք կնքել առցանց կամ մոտենալ Ընկերության գլխավոր գրասենյակ (ՀՀ, ք. Երևան, 0019, Զարոբյան 11 (մուտքը Բաղրամյան պող. 20-ից):
-
Ինչպե՞ս անել պատահարի դեպքումՊատահարի դեպքում անհրաժեշտ է անմիջապես կապ հաստատել Եվրոպ Ասիստանս ընկերության հետ հետևյալ հեռախոսահամարներից որևէ մեկով՝ Զանգահարել +962 6500 8280 +973 1757 7015 Գրել WhatsApp +973 3930 0726 TRAVEL@europ-assitance.com և հայտնել հետևյալ տեղեկությունները՝ անուն, ազգանուն․ վկայագրի համար․ անհրաժեշտ օգնության բնույթը․ գտնվելու վայրը և հետադարձ կապի հեռախոսահամար․ Եվրոպ Ասիստանս ընկերությունն աշխարհի առաջատար 10 խոշորագույն ասիստանս ընկերություններից մեկն է:
-
Եթե ցանկանում եմ մեկնել ճամփորդության 1 ամսով ո՞ր տարբերակն է ավելի ձեռնտու՝ կնքել բաց ամսաթվերով պայմանագիր, օրինակ 1 տարում 30 օր ժամկետով, թե ֆիքսված օրերով՝ հենց 30 օր ժամկետով:Հարգե՛լի հաճախորդ, եթե պլանավորում եք իրականացնել բազմաթիվ ուղևորություններ, ապա այդ պարագայում անհրաժեշտ է ընտրել ապահովագրության պայմանագրի բաց ամսաթվերով տարբերակը։ Այս դեպքում պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար սահմանվում է ապահովագրված օրերի քանակ, որի սպառվելուց հետո պայմանագիրը դադարում է, անկախ այն հանգամանքից՝ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է, թե` ոչ։
Ապահովագրության պայմանագիր կարող եք կնքել
Զանգահարելով +374 10 700 800՝ հրավիրելով մասնագետին Ձեզ հարմար վայր
Վերջին թարմացում: 06/09/2024 16:00