top of page

ԿԱՍԿՈ

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ավտոտրանսպորտային միջոցները վնասվում են մի շարք պատճառներով, մասնավորապես․

  • ճանապարհատրանսպորտային պատահարներ (ներառյալ՝ բախում այլ մեքենայի հետ),

  • շրջում,

  • վթար ծառին/պատին,

  • մեքենայի հրդեհ կամ պայթյուն,

  • բախում այլ առարկաների հետ (օրինակ՝ ծառերի ճյուղերի անկում),

  • տանիքից կամ շենքի պատուհաններից տարբեր իրերի անկում,

  • մեքենայի դիտավորյալ վնասում չարագործների կողմից,

  • տարերային աղետներ (օրինակ՝ կարկուտ, ուժգին քամի, ձյուն կամ սելավ),

  • կենդանիների գործողություններ (օրինակ՝ մեքենաների պահեստամասերի վնաս շների խմբերի կողմից)։

Թվարկված վնասների մեծ մասը չի հատուցվում ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում։ Ինչպես գիտեք, ԱՊՊԱ-ն հատուցում է ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով երրորդ անձանց պատճառած վնասները։ Իսկ մեղավոր կողմի մեքենայի վնասները հատուցման ենթակա չեն։ ՃՏՊ-ից զատ այլ վնասները որևէ պարագայում ԱՊՊԱ-ի շրջանակներում հատուցելի չեն։

ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ հիմնական տարբերությունները

Աղյուսակից երևում է, որ ԿԱՍԿՈ-ն հատուցում է մեքենայի հետ տեղի ունեցող հնարավոր վնասների մեծ մասը։

ԿԱՍԿՈ ապահովագրության պայմանագիրը կնքվում է այն տրանսպորտային միջոցների (ՏՄ) համար, որոնք.

  • Պատկանում են ֆիզիկական անձանց (կամ գրանցված են իրավաբանական անձի անունով, բայց օգտագործվում են անձնական նպատակով: Օրինակ՝ XYZ ՍՊԸ անունով սեփականատիրոջ մեքենան),

  • Մինչև 20 տարվա արտադրության են,

  • Մարդատար են,

  • Գրավադրված չեն որևէ բանկում,

  • Օգտագործվում են միայն անձնական նպատակով, այսինքն՝ չեն օգտագործվում ապրանքներ մատակարարելու, ուղևորափոխադրումներ կամ բեռնափոխադրումներ կատարելու համար, ուսումնական վարման կամ մրցավազքերի նպատակով, չեն տրամադրվում վարձակալության, դրանց օգտագործումը չի ենթադրում շահույթի ստացում,

  • Մասսայական արտադրության են և ընդգրկված չեն ԿԱՍԿՈ ապահովագրության հաշվիչով արգելվող ՏՄ-ների ցանկում,

  • Չունեն էական վնասվածքներ, կորոզիայի ենթարկված մասեր։

Հատուցման են ենթակա ապահովագրված մեքենայի վնասները, եթե դրանք առաջացել են հետևյալ պատահարներից որևէ մեկի կամ մի քանիսի արդյունքում.

  • ճանապարհատրանսպորտային պատահար (շրջում, բախում և այլն),

  • հրդեհ, պայթյուն,

  • վայր ընկնող ծառերից, սյուներից և այլ առարկաներից (նաև անիվների տակից թռնող քարերից),

  • կարկուտ, ջրհեղեղ և այլ տարերային աղետներ,

  • երրորդ անձանց հակաօրինական գործողություններ, ներառյալ ՏՄ որոշ ագրեգատների գողություն,

  • կենդանիների գործողություններ,

  • ՏՄ կորուստ գողության, կողոպուտի, ավազակության հետևանքով։

Ապահովագրությունը պայմանագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում գործում է ՀՀ, ԼՂՀ և Վրաստանի տարածքում, ինչպես նաև տարվա ընթացքում 30 օր Ամբողջ Աշխարհում:

Ապահովագրության պայմանագիրը կնքվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ հետ։ Պայմանագիր կնքվում է միայն 1 տարի ժամկետով։

 

Ապահովագրավճարը կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝

  • Մեքենայի շուկայական արժեքից,

  • Վարորդների վարորդական պատմություններից, փորձից և տարիքից,

  • Մեքենայի մոդելից և այլն։

ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿ

  • Ապահովագրվող ﬔքենա — Toyota Corolla, 2019թ.-ի արտադրության, շուկայական արժեքը — 13,000,000 ՀՀ դրամ

  • Վարորդներ — ﬕայն սեփականատերը, 45 տարեկան

  • Բոնուս-մալուս դասը — 6 Ապահովագրական սակագինը ~ 2.7%

  • Տարեկան ապահովագրավճար = 13,000,000 x 2.7% = 351,000 ՀՀ դրամ

ԳՈՐԾՈՂ ՀԱՎԵԼՅԱԼ ԾԱԾԿՈՒՅԹՆԵՐ

  • Ավտոքաղաքացիական պատասխանատավության կամավոր ապահովագրություն (ԱՊԿԱ)

  • Վարորդի և ուղևորների դժբախտ պատահարներից ապահովագրություն

  • Մեքենայի վարձակալություն

  • Մեքենայի շտապ օգնություն.

  • շարժական վուլկանացում

  • վառելիքի առաքում

  • էլեկտրասնուցման կարգավորում

  • էվակուացիա

  • սթափ վարորդ ծառայություն

  • տեխզննման կազմակերպում

  • անվադողերի փոխարինում

Պատահարի դեպքում անհրաժեշտ է անﬕջապես կապ հաստատել «ԷՖԵՍ»-ի հետ՝ 010 700 800 հեռախոսահամարով, մեքենան թողնել անշարժ և սպասել մեր մասնագետի ցուցուﬓերին։ Ըստ ցուցուﬓերի՝ հնարավոր է ոստիկանության կամ ԱԻՆ աշխատակիցների ներգրավման կարիք առաջանա։

 

ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ.

  • Վերանորոգում՝ լավագույն ավտոսպասարկման կենտրոններից ﬔկում

  • Դրամային փոխհատուցում

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է.

  • Մեքենայի տեխ. անձնագիր,

  • Վարորդների վարորդական վկայականներ,

  • Սեփականատիրոջ և լիազորված վարորդների անձը հաստատող փաստաթղթեր։

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԿՆՔԵԼ.

  • Մոտենալով ընկերության գրասենյակներից կամ վաճառքի կետերից մեկը,

  • Զանգահարելով 010 700 800՝ հրավիրելով մասնագետին Ձեզ հարմար վայր,

  • Պատվիրելով այն ﬔր սոցիալական հարթակների ﬕջոցով,

  • Հաղորդագրություն գրելով ﬔր կայքի Chat-ին,

  • Էլ. նամակ ուղարկելով՝ info@efes.am էլեկտրոնային հասցեին։

bottom of page