ԿԱՍԿՈ
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ավտոտրանսպորտային միջոցները վնասվում են մի շարք պատճառներով, մասնավորապես․
-
ճանապարհատրանսպորտային պատահարներ (ներառյալ՝ բախում այլ մեքենայի հետ),
-
շրջում,
-
վթար ծառին/պատին,
-
մեքենայի հրդեհ կամ պայթյուն,
-
բախում այլ առարկաների հետ (օրինակ՝ ծառերի ճյուղերի անկում),
-
տանիքից կամ շենքի լուսամուտներից տարբեր իրերի անկում,
-
մեքենայի դիտավորյալ վնասում չարագործների կողմից,
-
տարերային աղետներ (օրինակ՝ կարկուտ, ուժգին քամի, ձյուն կամ սելավ),
-
կենդանիների գործողություններ (օրինակ՝ մեքենաների պահեստամասերի հոշոտում շների խմբերի կողմից)։
Թվարկված վնասների մեծ մասը չի հատուցվում ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում։ Ինչպես գիտեք, ԱՊՊԱ-ն հատուցում է ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով երրորդ անձանց պատճառած վնասները։ Իսկ մեղավոր կողմի մեքենայի վնասները հատուցման ենթակա չեն։ ՃՏՊ-ից զատ այլ վնասները որևէ պարագայում ԱՊՊԱ-ի շրջանակներում հատուցելի չեն։
ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ հիմնական տարբերությունները
Իրավիճակ | ԱՊՊԱ | ԿԱՍԿՈ |
---|---|---|
ՃՏՊ-ում մենք մեղավոր ենք | X | ✔ |
ՃՏՊ-ում մենք տուժող ենք | Մինչև 1,800,000 դրամ վնասները | ✔ |
Մեքենան բախվել է ավտոտնակի դռանը և վնասվել | X | ✔ |
Ձին հարվածել է մեքենայի դռանը և վնասել | X | ✔ |
Մեքենայի դիմապակին վնասվել է դիմացի մեքենայի անիվի տակի քարից | X | ✔ |
Քամու հետևանքով ծառը շրջվել և վնասել է կայանված մեքենան | X | ✔ |
Վանդալները նկարել են մեքենայի դռների վրա | X | ✔ |
Բակի երեխաները պատահաբար վնասել են մեքենայի հայելին | X | ✔ |
Առավոտյան զարթնել ենք, և մեքենան բակից գողացել են | X | ✔ |
Գողացել են մեքենայի լուսարձակները | X | ✔ |
Հարևան այգու խոտածածկի հրդեհը հասել է մեքենային և այն ամբողջությամբ այրվել է | X | ✔ |
Աղյուսակից երևում է, որ ԿԱՍԿՈ-ն հատուցում է մեքենայի հետ տեղի ունեցող հնարավոր վնասների մեծ մասը։
ԿԱՍԿՈ ապահովագրության պայմանագիրը կնքվում է այն տրանսպորտային միջոցների (ՏՄ) համար, որոնք.
-
Պատկանում են ֆիզիկական անձանց (կամ գրանցված են իրավաբանական անձի անունով, բայց օգտագործվում են անձնական նպատակով: Օրինակ՝ XYZ ՍՊԸ անունով սեփականատիրոջ մեքենան),
-
Մինչև 20 տարվա արտադրության են,
-
Մարդատար են,
-
Գրավադրված չեն որևէ բանկում,
-
Օգտագործվում են միայն անձնական նպատակով, այսինքն՝ չեն օգտագործվում ապրանքներ մատակարարելու, ուղևորափոխադրումներ կամ բեռնափոխադրումներ կատարելու համար, ուսումնական վարման կամ մրցավազքերի նպատակով, չեն տրամադրվում վարձակալության, դրանց օգտագործումը չի ենթադրում շահույթի ստացում,
-
Մասսայական արտադրության են և ընդգրկված չեն ԿԱՍԿՈ ապահովագրության հաշվիչով արգելվող ՏՄ-ների ցանկում,
-
Չունեն էական վնասվածքներ, կորոզիայի ենթարկված մասեր։
Հատուցման են ենթակա ապահովագրված տրանսպորտային միջոցի վնասում հետևյալների արդյունքում.
-
ճանապարհատրանսպորտային պատահար (շրջում, բախում և այլն),
-
հրդեհ, պայթյուն,
-
վայր ընկնող ծառերից, սյուներից և այլ առարկաներից (նաև անիվների տակից թռնող քարերից),
-
կարկուտ, ջրհեղեղ և այլ տարերային աղետներ
-
երրորդ անձանց հակաօրինական գործողություններ, ներառյալ ՏՄ որոշ ագրեգատների գողություն,
-
կենդանիների գործողություններ,
-
ՏՄ կորուստ գողության, կողոպուտի, ավազակության հետևանքով։
Ապահովագրությունը պայմանագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում գործում է ՀՀ, ԼՂՀ և Վրաստանի տարածքում, ինչպես նաև տարվա ընթացքում 30 օր Ամբողջ Աշխարհում:
Ապահովագրության պայմանագիրը կնքվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ հետ, ով պետք է հանդիսանա ֆիզիկական անձ։ Պայմանագիր կնքվում է միայն 1 տարի ժամկետով։
Ապահովագրավճարը կազմում է մի շարք գործոններից, այդ թվում՝
-
Մեքենայի շուկայական արժեքից,
-
Վարորդների վարորդական պատմություններից, տարիքից և ստաժից,
-
Մեքենայի մոդելից, օգտագործման նպատակից, և այլն։շ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿ
▷ Ապահովագրվող ﬔքենա — Toyota Corolla, 2019թ.-ի արտադրության, շուկայական արժեքը — 13,000,000 ՀՀ դրամ
▷ Վարորդներ — ﬕայն սեփականատերը, 45 տարեկան
▷ Բոնուս-մալուս դասը — 6 Ապահովագրական սակագինը ~ 2.7%
Տարեկան ապահովագրավճար = 13,000,000 x 2.7% = 351,000 ՀՀ դրամ
ԳՈՐԾՈՂ ՀԱՎԵԼՅԱԼ ԾԱԾԿՈՒՅԹՆԵՐ
-
Ավտոքաղաքացիական պատասխանատավության կամավոր ապահովագրություն (ԱՊԿԱ)
-
Վարորդի և ուղևորների դժբախտ պատահարներից ապահովագրություն
-
Մեքենայի վարձակալություն
-
Մեքենայի շտապ օգնություն
-
շարժական վուլկանացում
-
վառելիքի առաքում
-
էլեկտրասնուցման կարգավորում
-
էվակուացիա
-
սթափ վարորդ ծառայություն
-
տեխզննման կազմակերպում
-
անվադողերի փոխարինում
Պատահարի դեպքում անﬕջապես կապ հաստատել ԷՖԵՍ-ի հետ՝ 010 700 800 հեռախոսահամարով, մեքենան թողնել անշարժ և սպասել ԷՖԵՍ-ի մասնագետի ցուցուﬓերին։ Ըստ ցուցուﬓերի՝ հնարավոր է ՃՈ կամ ԱԻՆ աշխատակիցների ներգրավման կարիք առաջանա։
ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ.
-
Վերանորոգում՝ լավագույն ավտոսպասարկման կենտրոններից ﬔկում
-
Դրամային փոխհատուցում
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է.
-
Մեքենայի տեխ. անձնագիր,
-
Վարորդների վարորդական վկայականներ,
-
Սեփականատիրոջ և լիազորված վարորդների անձը հաստատող փաստաթղթեր։
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԿՆՔԵԼ
-
Մոտենալով ընկերության գրասենյակներից կամ վաճառքի կետերից մեկը,
-
Զանգահարելով 010 700 800՝ հրավիրելով մասնագետին Ձեզ հարմար վայր,
-
Պատվիրելով այն ﬔր սոցիալական հարթակների ﬕջոցով,
-
Հաղորդագրություն գրելով ﬔր կայքի Chat-ին,
-
Էլ. նամակ ուղարկելով՝ info@efes.am էլեկտրոնային հասցեին։